211652_close_icon

Բաշար Ասադի թnւնավորման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Լավրով

views-count550 դիտում article-date 20:40 13-10-2025
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի թունավորման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է interfax.ru-ն:

«Բաշար Ասադը մեզ մոտ է հումանիտար պատճառներով. նրան, նրա ընտանիքին սպառնում էր ֆիզիկական ոչնչացում»,-ասել է նա Մոսկվայում արաբական երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք Բաշիր ալ-Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրեցինք զուտ մարդասիրական պատճառներով։ Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված խնդիրներ չունի, և թունավորումներ չեն եղել։ Եթե նման լուրեր են առաջանում, ես դրանք թողնում եմ դրանք տարածողների խղճին»,-ընդգծել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների՝ նախկինում տարածված նմանատիպ հաղորդագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքներին։

Նմանատիպ նյութեր