Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատում բախվել են «VAZ 2107»-ն ու բեռնատար «ZIL»-ը. կա վիրավոր. ՖՈՏՌՈԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքում՝ Մաշտոցի փողոցում՝ գինու գործարանի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Միքայել Մ.-ի վարած «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Արկադի Մ.-ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միքայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։