Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ հայհոյելու շուրջ տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և շարունակվել մի քանի օր հետո ևս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ շուրջ 20 օր առաջ «Չխկո» մականվամբ, Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Արտակ Ն․-ի և 30-ամյա Վրեժ Հ․-ի միջև Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել կապված Արտակ Ն․-ի կողմից Վրեժ Հ․-ին հայհոյելու հետ, որի ընթացքում վերջինս ծեծի է ենթարկել Արտակ Ն․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տվյալների նշված դեպքից հետո Արտակ Ն․-ն զանգահարել և հայհոյել է Վրեժ Հ․-ին, ով իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Արծրուն Մ․-ի և 22-ամյա Հայկ Բ․-ի հետ հանդիպել են Արտակ Ն․-ին, ով գտնվել է իր կողմից շահագործվող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով և վերջիններս դարձյալ ծեծի են ենթարկել Արտակ Ն․-ին՝ վնասելով նաև ավտոմեքենան։
Կոտայքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արտակ Ն․-ին, Վրեժ Հ․-ին, Արծրուն Մ․-ին և Հայկ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։