211652_close_icon

ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ կոչնչացվի, եթե չհրաժարվի Գազայում իշխանությունից․ Թրամփ

views-count574 դիտում article-date 18:40 05-10-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ամբողջությամբ կոչնչացվի, եթե նրա ներկայացուցիչները հրաժարվեն Գազայի հատվածում իշխանությունը հանձնել։

«Լիակատար ոչնչացում», - ասել է ամերիկացի առաջնորդը CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչ է սպասվում արմատական ​​կազմակերպությանը, եթե այն որոշի պահպանել իշխանությունը պաղեստինյան անկլավում։

եպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի ծրագիրը՝ Գազայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից։ Այն, ի թիվս այլ բաների, կոչ է անում անկլավում ժամանակավոր արտաքին վարչակազմ ստեղծել և այնտեղ միջազգային ուժեր տեղակայել։ Իսրայելը հայտարարել է այս ծրագրի հետ իր համաձայնության մասին։

Նմանատիպ նյութեր