Եթե ռուսական կողմը դեմ լինի, հակառակորդի ինքնաթիռը կոչնչացվի՞, թե՞ ոչ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել 2015-ի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը արդեն իսկ բուռն քննարկումների տեղիք է տվել:
Մինչ այս իշխանական շրջանակներում տեղեկություններ կային, որ ՀՀ իշխանությունները փաստաթուղթը ԱԺ կուղարկեն սեպտեմբերին: Սակայն, ինչպես երևում է, ռուսական կողմը պահանջել է փաստաթղթի վավերացումն արագացնել: Իսկ ինչո՞վ է վտանգավոր այս նախագիծը:
Երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարզ հարց ուղղեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին. Եթե հայկական կողմը որոշի խոցել ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ինքնաթիռը, իսկ ռուսական կողմը դեմ լինի, ի վերջո, հակառակորդի ինքնաթիռը կոչնչացվի՞, թե՞ ոչ: Նազարյանն ուղղակի պատասխան չտվեց:
Ստացվում է, որ ՀՕՊ համակարգն իրականում ամբողջությամբ կառավարելու են ՌԴ համապատասխան զինվորականները, և նրանք են որոշում կայացնելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]