Հրազդանում մի խումբ անձանց հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը
Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Կոտայքի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա Հայկազ Հ.-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սիսակ Հայրապետյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վ. Խաչատուրյանի, և ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Դանիելյանի գլխավորությամբ, ճիշտ և գրագետ աշխատանքների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 1-ին նշված բնակարանում Հայկազ Հ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ 62-ամյա Մայիս Գ.-ն և Սևան քաղաքում հաշվառված 46-ամյա Ալիկ Մ.-ն նշված տանը հացկերույթ են ունեցել օգտագործելով նաև ոգելից խմիչք, որի ժամանակ էլ կենցաղային հարցերի շուրջ նրանց միջև առաջացել է վիճաբանություն, ինչի ժամանակ էլ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, որի ժամանակ, ըստ օպերատիվ տվյալների, Ալիկ Մ.-ն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկազ Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը հետո դարձել է մահվան պատճառ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալ Ալիկ Մ.-ն, և մեկնելով նշված հասցե, որը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասն է, հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Հրազդանի բաժին, ինչից հետո նրան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Քննիչի որոշմամբ Ալիկ Մ.-ն ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։