Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3110»-ին․ «Renault»-ի վարորդը հիվանդանոցում մաhացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։35-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում, «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Renault»-ի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն պարեկներ Հայկ Ղազարյանը և Սուրեն Աբրահամյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունները։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։