21371 դիտում
22:34 14-09-2019
Եթե վարչապետը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից, ապա փակելու ենք Էրեբունու ավտոշուկան. Ավտոներկրողների միության նախագահ․ Tert.am
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից և այս հարցում քաղաքացիների օգտին որոշում չկայացնի, ապա փակելուն ենք Էրեբունու ավտոշուկան, այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/14/Car-customs/3093740?fbclid=IwAR3-b1of-uo8G4LYeHLp7BWTbsugb3CsmaxtUt-35kn3r28Ukrv-5YBL88g]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Իրավիճակը շատ լարված է, ուրիշ ելք չունենք»,- ասաց նա և հույս հայտնեց, որ վարչապետը դրական որոշում կկայացնի:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են Գյումրիում մաքսատան գործելուն զուգահեռ Երևանում էլ մնա մաքսատուն. «Պետք է չինովնիկներն ընկալեն իրավիճակը, իրենք հեռու են գտնվում իրականությունից և միայն բողոքից հետո են մոտենում խնդիրներին: Եթե իրենք ժողովրդի կողմն են և չունեն անձնական շահեր Գյումրիում, ապա պետք է ժողովրդի օգտին որոշում կայացնեն»:
Ավտոներկրողների միության նախագահն ասաց, որ ՊԵԿ նախագահի տեղակալը նույնիսկ հայտարարություն է արել, որ Գյումրիում ավտոշուկա են ցանկանում կառուցել, ինչը վրդովվեցրել է ավտոներկրողներին, քանի որ որպես առևտուր անող քաղաքացիներ չենք կարողանա մեքենաները թողնել Գյումրիում ու գալ տուն՝ Երևան: Ըստ նրա` դա ընդհանրապես աբսուրդ է:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ եթե իրենց չբավարարող պատասխան տրվի, իրենք Էրեբունու ավտոշուկան փակելու են. «Սեփականատերերի հետ ենք խոսել և հազարավոր ավտոներ դուրս կգան և կփակեն ճանապարհները: Ես ափսոսանք եմ հայտնում, որ վարչապետի խորհրդականները շատ անփորձ, անխիղճ մարդիկ են»:
Ըստ նրա՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու արդյունքում վթարներն են ավելանալու և դրա համար բոլորը մեղադրելու են վարչապետին:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/14/Car-customs/3093740?fbclid=IwAR3-b1of-uo8G4LYeHLp7BWTbsugb3CsmaxtUt-35kn3r28Ukrv-5YBL88g]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
6888 դիտում
18:49 31-01-2017
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը դրանից չհրաժարվի. Էդ. Նալբանդյան
Այս բաժնից
496 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
550 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
673 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին