211652_close_icon
views-count6891 դիտում article-date 18:49 31-01-2017

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը դրանից չհրաժարվի. Էդ. Նալբանդյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից, արտգործնախարարների կամ այլ մակարդակով: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել: Այո, Հայաստանը համաձայն է, բայց ո՞վ գիտի՝ ինչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը»,– ասաց նա: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների մակարդակով հանդիպումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը դրանից չհրաժարվի:

Նմանատիպ նյութեր