211652_close_icon
views-count487 դիտում article-date 20:37 02-11-2026

Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից

Նոյեմբերի 1-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի դուրս գալը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայից: Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։

Դա նշանակում է, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) այլևս չի կարող այցելել Ռուսաստանի կալանավայրեր և/կամ ստուգումներ անցկացնել նման հաստատություններում։

Ինչպես նշել է Եվրոպայի խորհուրդը, Ռուսաստանի իշխանությունները դադարեցրել են համագործակցել ԽԿԿ-ի հետ 2022 թվականի փետրվարին։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Ռուսաստանի դուրս գալու մասին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի իշխանությունները շարունակում են թույլատրել կոմիտեի աշխատակիցներին այցելել երկրի ցանկացած կալանավայր՝ իրենց ընտրությամբ։ Ավելին՝ Կիևը պարբերաբար հրապարակում է ԽԿԿ-ի զեկույցները ավտոմատ ռեժիմով։

Նմանատիպ նյութեր