Արտակարգ դեպք՝ Երևանում․ Սիլիկյան թաղամասում 22-ամյա աղջիկը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց․ ըստ տեղեկությունների՝ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան թաղամասից, քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Տաթևիկ Ա․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նրա հետ վիճաբանել են իր քավորմ ու քավորկինը որի ընթացքում վերջիները Տաթևիկ Ա․-ին մի քանի անգամ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։