Խոշոր հրդեհ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ մի քանի տոննա անասնակերում և գոմում առաջացած կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում են հրշեջներն ու գյուղացիները, սակայն քամին իր սև գործն է անում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Արմավիրի փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանը։
Կրակի դեմ հրշեջների հետ պայքարում են նաև գյուղացիները։
Հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի և օրվա պատասխանատու Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վ․ Գրիգորյանի գլխավորությամբ։
Այս պահին կրակը ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, և հրշեջներն ու գյուղացիները պայքարում են կրակի տարածման դեմ։
Կրակի դեմ մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր «սև գործն» է անում։
Համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք անասնագոմում կենդանիներ կան, թե ոչ և աշխատանքներ են տանում նաև անասնագոմի և այրվող անասնակերի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։