56143 դիտում
11:38 22-02-2023
Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ Միխայլովկա գյուղում հրշեջները պայքարում մի քանի տոննա անասնակերում առաջացած կրակի դեմ․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միխայլովկա գյուղում անասնակեր է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Արշակյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Տաշիրի բաժնի պետը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ, Ոստիկանության, Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում, քաղաքացիների անվտանգությունից ելնելով, տարածքը սահմանազատել են պարեկ Հայկ Ղուկասյանը, կրտսեր պարեկներ Կամո Հովակիմյանն ու Սարգիս Մարգարյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիկների հերթապահ խումբը։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հազար հակ պահեստավորված անասնակեր, որի հարևանությամբ գտնվում են բնակելի տուն, անասնագոմն ու ցորենի դատարկ պահեստը։
Հրշեջներին լրացուցիչ օգնության են հասել Տաշիրի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից, ինչպես նաև թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատի ջրատարը։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)