18011 դիտում
10:13 20-05-2023
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից․ մոտ 700 հակ անասնակեր դարձել է ոչ պիտանի․ գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումը․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ՓԾ թիվ 45 ապա թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկ Տիգրան Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Հակոբյանը սահմանազատում են տարածքը, որպեսզի հրշեջներն ու նրանց միացած գյուղացիները կարողանան աշխատեն։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիներն ու տան անդամները։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նույն գյուղի բնակիչ Լևոն Եղիազարյանին պատկանող 5-րդ փողոցի թիվ 2-րդ տան հարակից անասնագոմում, որտեղ կուտակված է եղել մոտ 700 հակ անասնակեր։
Գյուղացիներին ու հրշեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մեկուսացնել հրդեհն ու մարել այն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այրվել է անասնագոմի տանիքում (մոտ 120 ք․մ) կուտակված մոտ 700 հակ անասնակեր, 2 խ.մ տախտակ, 4 պտղատու ծառ՝ մասամբ և վնասվել տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 80 ք.մ):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 20 բնակիչ: Դեպքի վայրում է գտնվել Գեղադիր գյուղի վարչական ղեկավար Գալստյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+