211652_close_icon

Հյուսիսային Կարոլինայի նավահանգստում հրաձգnւթյուն է եղել․ զnհվել է 3, վիրավnրվել՝ 8 մարդ

views-count424 դիտում article-date 13:28 28-09-2025
Երեք մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել, երբ շաբաթ երեկոյան ինչ-որ մեկը նավակից կրակ է բացել Հյուսիսային Կարոլինայի նավահանգստի ափամերձ խորտկարանում եղած մարդկանց ուղղությամբ:

Այս մասին հաղորդում է NBC News-ը։

Սաութփորթ քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Չիաննա Քեթչումի վկայությամբ, նավակը կանգ է առել American Fish Company շենքի դիմաց՝ Սաութփորթի զբոսանավերի նավահանգստում, և զինված անձը կրակ է բացել։ Վիրավորների վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ըստ Քեթչումի, հրաձիգը հեռացել է ափամերձ ջրային ուղով։

Մամուլի քարտուղարը հայտնել է, որ շաբաթ երեկոյան հարցաքննվել է կասկածյալը։
Սաութփորթի իշխանություններն իրենց հայտարարությամբ կոչ են արել այդ շրջանի բնակիչներին մնալ տներում և 911 համարով հայտնել իշխանություններին ցանկացած կասկածելի անձի մասին։

 

Նմանատիպ նյութեր