Կրակոցներ Հյուսիսային Կարոլինայի ուսանողական ավանում. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող ուսանողական ավանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 4 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդել է տեղական WSOC հեռուստաալիքը:
Նշվում է, որ տուժածները տղափոխել են հիվանդանոց։ Նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Իրավապահ մարմիններին հաջողվել է տեղում վնասազերծել կասկածյալին: Հաղորդվում է, որ նա մինչ այդ ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել: