211652_close_icon

Մինչ հանրությանը ցնցած՝ Փարաքարի համայնքապետին ու քրեական ոստիկանին կյանքից զրկելու դեպքը հանրության մի զանգված փորձում էր քաղաքականացնել, իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում այն տաք հետքերով բացահայտվեց. կա կասկածյալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count11062 դիտում article-date 11:32 27-09-2025
Այս օրերին հանրության համար թիվ մեկ առեղծվածային ու ողբերգական դեպքը համարվում է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, նրա ընկեր՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեակական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական ոստիկանության ավագ օպերլիազոր Կարեն Աբրահամյանի՝ հրազենի գործադրմամբ հանդուգն սպանությունն ու ևս մեկ անձի նկատմամբ դարձյալ հրազենի գործադրմամբ սպանության փորձի բացահայտումը։

Հանրության մի զանգված քննարկում էր, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի, և որ թելերը տանում են դեպի իշխանություն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զարհուրելի հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ-ում ստեղծվում է օպերատիվ խումբ՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Խմբում ներգրավվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության  գլխավոր վարչության աշխատակիցներ՝ վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ՝ վարչության պետ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ, ոստիկանության մեծ թվով կինոլոգներ, այլ ստորաբաժանումների ծառայողներ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի որոշմամբ ստեղծվում է քննչական հատուկ խումբ, որի աշխատանքները հանձնարարվում է ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վազգեն Ավետիսյանին և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Սամվել Տոնոյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականով էլ դատախազության ներկայացուցիչներ են ներգրավվում հանցագործությունը բացահայտելու գործում։

Դեպքի բացահայտմանը ներգրավվում են նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և 24 ժամ ռեժիմով աշխատելու շնորհիվ ոստիկանությունը, քննչական կոմիտեն, ՀՀ գլխավոր դատախազությունը ու Ազգային անվտանգության ծառայությունը, արդեն մի քանի վարկածների ուղղությամբ աշխատելուց հետո, օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ ճիշտ ու գրագետ գործողությունների շնորհիվ կարողանում են ենթադրյալ կասկածյալի մասին ստանալ հավաստի տեղեկություններ ու արդեն ոստիկանության կինոլոգների աշխատանքի արդյունքում դուրս են գալիս հետքի վրա ու հայտնաբերում են երկաթե տակառ, որի մեջ են լինում այրված հագուստներ և այլ իրեր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ վայրում լինում է ենթադրյալ կասկածյալի հագուստները, հեռադիտակ, որով հավանաբար նա հետապնդել է իր զոհերին, ապա կրակոցներն, այդ թվում՝ ստուգողական, արձակելուց հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արդեն քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց աղմկահարույց այս դեպքի վերաբերյալ, իսկ կասկածյալը, ով Մերձավան բնակավայրի բնակիչ է, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Նա այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայր Նարեկ Օհանյանն է, ով ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբանական, դատահետքաբանակն, դատահոգեբուժական, մատնադրոշմային։ Կան նաև տեղեկություններ, ինչը քննչական խումբը պարզում է, որ սպանությունից առաջ Ն. Օհանյանը համացանցով ուսումնասիրել է բազմաթիվ փաստագրական ու գեղարվեստական ֆիլմեր, թե ինչպես են դիպուկահարներն ու զինված անձինք դարանակալում ու կրակոցներ արձակում իրենց թիրախների ուղղությամբ, ինչը ենթադրում է, որ նա նախօրոք պլանավորել է դեպքը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանված քրեական օպերլիազորը երբ աշխատել է ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ակտիվ մասնակցություն է ունեցել Վաղարշապատում բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունների բացահայտման գործում, այդ թվում՝ Ն. Օհանյանի եղբոր սպանության, քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի եղբոր սպանության գործերով։

Հիմա արդեն հստակ է, որ իրավապահ կառույցների հսկայածավալ աշխատանքների արդյունքում Փարաքարի համայնքապետ Վ. Գրիգորյանի, քերական օպերլիազոր Կ. Աբրահամյանի և վիրավոր Արծրուն Գալստյանի նկատմամբ կատարված հանցագործությունը ամբողջությամբ բացահայտվել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 23-ին կրակոցներ ու սպանություններ էին տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: 

Ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչութան պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը:

Ժամանել էին նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետք: 

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
 
Տեղում աշխատել էր նաև Քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը: Կա մեկ վիրավոր: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել: 

Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչութան պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը:

Ժամանել էին նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի՝ ժողովրդին հայտնի «պոչտայի» հարևանությամբ գտնվող հատվածում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գնդակի մնացորդներ, թիթեղյա պարսպի, հարևանությամբ գտնվող վարսավիրանոցի ապակու և պատի վրա կրակոցի հետքեր: 

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
 
Տեղում աշխատել էր  նաև Քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում Գրիգոր Օհանյանը մահացել էր, իսկ Սերգեյ Նալբանդյանը՝ վիրավորվել: 
 
Պարզվում էր՝ մահացածը կրակոցի՞, թե սուր, կտրող ծակող առարկայի հարվածից էր մահացել, ինչպես նաև՝ վիրավորը ինչ հանգամանքներոմ էր վիրավորում ստացել: 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: 
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն էր, իսկ վիրավորը՝ ընկերը: 
 
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 288+
288+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր