ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԼԵԳԵՆԴԱՐ ԳԵՆԵՐԱԼԻՆ, ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՄԱՆ ՕՐ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարգելի՛ «Արծիվ մահապարտներ» միության անդամներ, մարտական ընկերներ, զինակիցներ և հայրենակիցներ, 2026 թվականի նոյեմբերի 24-ին լրանում է հայոց բանակաշինության ակունքներում կանգնած, Արցախյան ազատամարտի նշանավոր հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիր փոխնախագահ, «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գնդի ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտներ» միության հիմնադիր նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, գեներալ-մայոր ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՔԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մահվան 6-րդ տարելիցը։
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը հայոց նորագույն պատմության այն նվիրյալ գործիչներից էր, ով կանգնած էր անկախ Հայաստանի զինված ուժերի կազմավորման և կայացման ակունքներում։
Դեռևս ազգային-ազատագրական պայքարի առաջին տարիներից նա իր անմիջական մասնակցությունն ունեցավ կամավորական ջոկատների կազմավորման, կազմակերպման, համակարգման և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում։
1992 թվականին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատմական կոչով կազմավորված «Արծիվ մահապարտներ» գնդի ընդհանուր հրամանատարի պատասխանատվությունը ստանձնելով, նա իր զինակիցների հետ մասնակցեց հայրենիքի պաշտպանության համար մղվող ծանրագույն պայքարին։
Նրա մարտական ու պետական գործունեությունը անքակտելիորեն կապված է Արցախյան ազատամարտի, հայոց բանակի ստեղծման, ռազմական կառույցների ամրապնդման և հայրենիքին անձնուրաց ծառայելու գաղափարի հետ։
Նա ոչ միայն զինվորական հրամանատար էր, այլև կազմակերպիչ, պետական գործիչ, գաղափարի մարդ և սերունդների համար հայրենասիրության ու արժանապատվության օրինակ։
Նրա անունը, անցած մարտական ուղին և հայրենիքին մատուցած ծառայությունները կմնան հայոց ռազմական պատմության հիշարժան էջերում։
Այս կապակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա հիշատակի և հարգանքի տուրքի մատուցման արարողություն՝ նվիրված մեր լեգենդար հրամանատարի մահվան 6-րդ տարելիցին։
Կոչ ենք անում «Արծիվ մահապարտներ» միության բոլոր անդամներին, մարտական ընկերներին, զինակիցներին, ազատամարտիկներին և հայրենակիցներին ներկա գտնվել և միասին խոնարհվել գեներալի անմար հիշատակի առջև։
Մեր պարտքն է պահպանել նրա հիշատակը, արժևորել նրա թողած ժառանգությունը և այն փոխանցել գալիք սերունդներին։
Ամսաթիվ՝ 24 նոյեմբերի, 2026 թ.
Ժամը՝ 12:00
Վայրը՝ Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՔԵԶ, ՄԵ՛Ր ԳԵՆԵՐԱԼ։
ՔՈ ԱՆՈՒՆԸ ԿԱՊՐԻ ՔՈ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՔՈ ԳՈՐԾԸ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ։
ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺ Է։
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ։
«Արծիվ մահապարտներ» միություն