211652_close_icon
views-count1183 դիտում article-date 20:43 24-09-2025

Զախարյանը երկարատև դադարից հետո Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում է

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է Իրանի և Բոլիվիայի թիմերի դեմ կայանալիք ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Այս մասին հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։

Երկարատև ընդմիջումից հետո ռուսների հայտացուցակ է վերադարձել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

22-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ հավաքականում հանդես է եկել 2024թ., մարտի 21-ին, հետո երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքներից։

Ռուսաստանի հավաքականն Իրանի ընտրանու հետ կհանդիպի հոկտեմբերի 10-ին, իսկ Բոլիվիայի` հոկտեմբերի 14-ին։

Նմանատիպ նյութեր