Տևեսը երկարատև դադարից հետո կվերադառնա Արգենտինայի հավաքական
«Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը երեք տարվա դադարից հետո կրկին հանդես կգա Արգենտինայի ազգային հավաքականում: Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը 2011 թվականից ի վեր չէր հրավիրվում ազգային թիմ, քանի որ լարված հարաբերություններ ուներ Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի հետ, ով 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո հեռացավ իր զբաղեցրած պաշտոնից:
Աշխարհի փոխչեմպիոնների ներկայիս գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Տևեսին ընդգրկել է թիմի ընդլայնված կազմում, որը պետք է նախապատրաստվի Բրազիլիայի և Հոնկոնգի հավաքականների հետ խաղերին: