Լա Լիգա. Արսեն Զախարյանը՝ «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում
Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի հայտացուցակ, որը Իսպանիայի առաջնության առաջին տուրում կմրցի «Վալենսիայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ռեալ Սոսյեդադ» - «Վալենսիա» խաղը տեղի կունենա օգոստոսի 16-ին։
Անցած մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով մասնակցեց ընդամենը 4 խաղի՝ դառնալով մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Արսեն Զախարյանը պաշտոնական հանդիպումներում չի խաղացել փետրվարի 23-ից։