211652_close_icon
views-count1078 դիտում article-date 21:58 23-09-2025

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն պատրաստակամ են խորացնել համագործակցությունը․ ԱԳՆ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած՝ ՆԱՏՕ-ի գործողությունների հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Բուրջու Սանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների ներկա օրակարգը և դրա զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր