1375 դիտում
20:19 24-10-2015
Վիետնամը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Վիետնամցի նախարար
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ բարեկամ Վիետնամից բարձրաստիճան այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար, և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նախարար Հա Հունգ Կուոնը նշեց, որ ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների ֆորումը կազմակերպված է բարձր մակարդակով, և շեշտեց ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը։ Հյուրը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Վիետնամի փոխվարչապետ, արտգործնախարար Ֆամ Բին Մինի ողջյուններն ու բարեմաղթանքները։
Վիետնամի արդարադատության նախարարն ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, և իր այցելությունը նաև այդ ուղերձն է պարունակում։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ, կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը։
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
15:32 13-09-2021
ՀՀ-ն շահագրգռված է ընդլայնել և խորացնել Սլովակիայի հետ համագործակցությունը. Էկոնոմիկայի նախարարություն
Այս բաժնից
997 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1339 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1156 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան