211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս անգամ նորից խաբեցին. աշխատանքներ կատարողներին շոուն էր հետաքրքրում, իսկ կեղտաջրերը նորից հասնում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count1417 դիտում article-date 15:11 04-09-2025
Օգոստոսի 27-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում աշխատանքներ իրականացնել, ինչի արդյունքում հիմնովին փոխվելու էին կոյուղատարերը, որից երկար ժամանակ կեղտաջրերը դուրս էին գալիս ու լցվում բնակելի շենքերի բակեր, նկուղներ՝ հասնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նշված բժշկական կենտրոնի ծննդատուն և այլ հատվածներ։

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, տեղեկացանք, որ աշխատանքները կատարվել են ընդամենը 2 օր ու այդ 2 օրվա ընթացքում մի չնչին գործ է կատարվել, մինչդեռ այդ օրը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները ասում էին, թե աշխատանքները շատ արագ են իրականացվելու ու անգամ շաբաթ - կիրակի օրերին։

Երեկ տեղում պարզվեց, որ ոչ միայն աշխատանքները չեն իրականացվում, այլև չգիտես ում կարճ խելքով դիտահորը փակել են, ինչի պատճառով կեղտաջրերը նորից գրավել են ողջ փողոցը։

Ստացվում է, որ աշխատանքները իրականացնողների համար այդ 2 օրն էր, որ սրտացավ մոտեցում ցուցաբերեցին և հիմա նրանք քաղաքապետ Տիգրան Ավինյանին փաստի առաջ են կանգնեցնում, բնակիչներն էլ արդարացիորեն ասում են, որ քաղաքապետարանին երևի շոու էր պետք, դրա համար էլ արեցին և նրանց չի հետաքրքրում օր առաջ խնդիրը լուծել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 27-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում աշխատանքներ իրականացնել, ինչի արդյունքում հիմնովին փոխվելու են կոյուղատարերը: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները կատարվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը թեպետ պետք է աներ «Վեոլիա ջուր»-ը, բայց քանի որ եկար ու ձիգ ամիսներ «Վեոլիա ջուր»-ը ձգձգում է, թե երբ աշխատանքներ կիրականացնի, իսկ այդ ընթացքւոմ մակնապարտեզի տարածքում գտնվող դիտահորից կեղտաջրերը դուրս էին գալիս ու լցվում բնակելի շենքերի բակեր, նկուղներ, հասնում անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոն, նշված բժշկական կենտրոնի ծննդատուն, սննդի ու այլ օբյեկտներ, ստիպված քաղաքապետ Տ. Ավինյանը որոշում է, որ ճիշտը «Վեոլիա ջրին» չսպասելն է, այլ քաղաքապետարանի կողմից կատարել այդ աշխատանքները: 
 
Հիմա այս պահին սկսվել են փորման աշխատանքները, և դրանք կտևեն մի փոքր երկար, քանի որ փոխվելու են կայուղատարերը, որոնք տեղադրված են եղել դեռ սովետական տարիներին ու արդեն պատուհաս են դարձել բնակիչների համար:
 
Նախկին փոքր չափի խողովակների փոխարեն անցկացվելու են ավելի մեծ, ավելի դիմացկուն ու երկարակյաց խողովակներ:

Լուսանկարներ ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր