Լուկաշենկոն ներում է շնորհել 52 քաղբանտարկյալի, որոնցից 14-ն օտարերկրացի են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ազատազրկված 14 օտարերկրացու։ Ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել 52 քաղբանտարկյալ՝ 14 օտարերկրացի, 38 բելառուս, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այս գործողությունը Բելառուսի նախագահը ձևակերպել է որպես ԱՄՆ նախագահի և այլ պետությունների ղեկավարների խնդրանք և որպես բարի կամքի դրսևորում՝ մարդկայնության սկզբունքներից ելնելով։
Հաղորդվում է նաև, որ օտարերկրացիներից վեցը Լիտվայի քաղաքացի է, երկուսը՝ Լատվիայի, Լեհաստանի և Գերմանիայի, մեկը՝ Ֆրանսիայի, և մեկը՝ Բրիտանիայի քաղաքացի։
Նրանք կալանավորվել էին Բելառուսում 2020 թվականի նախագահական ընտրարշավին իրենց մասնակցության և ընդդիմադիր հայցքների համար, որը հերքում է Բելառուսի գործող իշխանությունը։