Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ներում շնորհել ընդդիմադիրներին
                        Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը՝ որպես պետության ղեկավար, պատրաստ է ներում շնորհել ընդդիմության 2020 թվականի ցույցերի մասնակիցներին, բայց նախ ժողովուրդը պետք է ների նրանց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 
«Մենք արդեն շատ մարդկանց ենք վերադարձրել մեր հասարակություն, նրանք բոլորը մեր վերահսկողության տակ են։ Մենք պետք է կարողանանք ներել մարդկանց։ Սահմանադրությամբ ես իրավունք ունեմ ներում շնորհել, բայց նախ ժողովուրդը պետք է ների նրանց։ Եթե դրական որոշում լինի, ես կստորագրեմ հրամանագիրը»,- ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ բոլորը պետք է պատասխան տան օրենքով։ Լուկաշենկոն հիշեցրել է, որ երկիրն ունի հանձնաժողով՝ քննարկելու ընդդիմադիրների դիմումները, ովքեր 2020 թվականի իրադարձություններից հետո լքել են Բելառուսը և այժմ ցանկանում են վերադառնալ հայրենիք։