211652_close_icon

Սիդնեյի լողափում շնաձկան մահացու հարձակումից հետո ուղղաթիռ և ԱԹՍ-ներ են տեղակայվել տարածքը վերահսկելու համար

views-count475 դիտում article-date 20:00 07-09-2025
Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի երկու լողափեր փակվել  են սեպտեմբերի 6-ի առավոտյան շնաձկան հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ է մահացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես մանրամասնում է «Ռոյթերզ»-ը, դեպքը տեղի է ունեցել լողափից մոտ 100 մետր հեռավորության վրա, որտեղ սերֆինգով զբաղված  տղամարդու վրա հարձակվել է սպիտակ շնաձուկը։ 

Ոստիկանությունը հայտնել է, որ նա ջրից դուրս է բերվել մյուս սերֆերների կողմից, սակայն չափազանց շատ արյուն էր կորցրել և մահացել է դեպքի վայրում։ 

Ավստրալիայի իշխանությունները կիրակի օրը անօդաչու սարքեր և ուղղաթիռ են տեղակայել Սիդնեյի հայտնի լողափի շուրջ ջրերը վերահսկելու համար:

Ըստ աղբյուրի՝ Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգու պետական ​​օպերատորի տվյալները ցույց են տալիս, որ այս միջադեպը 2025 թվականին Ավստրալիայում շնաձկան չորրորդ մահացու հարձակումն էր։ 

Նմանատիպ նյութեր