Շնաձկան հարձակումից հետո մարդիկ կարողանում են ողջ մնալ հանկարծակի հարվածելով և վախեցնելով շնաձկանը
Հարկ է նշել, որ շնաձկան հարձակումից հիմնականում մահանում են միայնակ սուզորդները, եթե սուզորդները գտնվում են խմբով հնարավոր է խուսափել մահից:
Ինչպես այլ կենդանիների որսի ժամանակ, շնաձուկը կծում է մարդուն և սպասում, որ նա արյունահոսի և մահանա, սակայն եթե հարձակված մարդու մոտակայքում այլ մարդիկ կան, նա կարող է փրկվել: Մարդկային զոհեր գրանցվում են հիմնականում արյունահոսության պատճառով:
Շնաձկները հազվադեպ հարձակվում են նավակների վրա և նույնիսկ խորտակում դրանք: 20-րդ դարի 108 դեպքերից 5-ը կապված են եղել կայակների հետ: Եզակի դեպքերում, շնաձուկը հարձակվել է 10 մ երկարությամբ նավի վրա: Հիմնականում հարվածում է կողքից:
Հարվածը կարող է այնքան ուժգին լինել, որ մարդիկ դուրս թռչեն տախտակամածից:
1936 թվականին շնաձուկը ցատկել է հարավաֆրիկյան ձկնորսական «Lucky Jim» նավի տախտակամածի վրա՝ խմբի անդամներին նետելով ջուրը:
Ենթադրվում է, որ այդպիսի հարձակումը կապված է եղել նավի առաջացրած էլեկտրական դաշտի հետ։