Ամերիկացի լողորդին հաջողվել է փրկվել շնաձկան հարձակումից հետո
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մեծ սպիտակ շնաձուկը հանձակվել է լողորդի վրա: Դեպքը տեղի է ունեցել Սան-Լուիս-Օբիսպո քաղաքի լողափերից մեկում:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, 50-ամյա լողորդը ջրում գտնվել է 12 մարզիկների հետ, երբ ձնաձուկը ատամներով բռնել է ազդրից: Լողորդին հաջողվել է ազատվել նրանից և դուս գալ ափ:
Բժիշկները հավաստում են, որ ստացված վնասվածքները նրա կյանքին վտանգ չեն սպառնում:
Ականատեսների հավաստմամբ, շնաձուկը մոտ 2 մետր երկարություն ուներ: