211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ ըստ մայրիկի հայտնածի՝ դպրոցի ֆիզկուլտուրայի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել իր 8-ամյա տղային, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

views-count2263 դիտում article-date 12:24 07-09-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից հարված ստանալու հետևանքով «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ նուն օրը ժամը 17։00-ի սահմաններում հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի հանդերձարանում իր որդու վրա են հարձակվել դասընկերներ Կ․ Խ․-ն, Ռ․ Ղ․-ն, Հ․ Հ․-ն և Լ․ Գ․-ն և ոտքերով հարվածներ հասցրել որովայնի և կրծքավանդակի հատվածներում՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր