Ռուսաստանում կաշառակերության հետ կապված հանցագործությունների բացահայտման թիվն աճել է մեկ երրորդով
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության նյութերի համաձայն, որոնք վերլուծել է «TASS»-ը, այս տարվա յոթ ամիսների ընթացքում պաշտոնյաներին կաշառք տալու հետ կապված գրանցված հանցագործությունների թիվն աճել է գրեթե 30%-ով, իսկ կաշառք ստանալու հետ կապված հանցագործություններինը՝ 14%-ով։
Այսպես, հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում գրանցվել է կաշառակերության հետ կապված գրեթե 18,5 հազար կոռուպցիոն հանցագործություն, ինչը գրեթե 20%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Դրանցից ավելի քան 6 հազարը կաշառք ստանալն է, գրեթե 6 հազարը՝ կաշառք տալը և ավելի քան 2,3 հազարը՝ կաշառքի միջնորդությունը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ՝ կաշառք ստանալու հետ կապված բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 14%-ով, կաշառք տալունը՝ 29,2%-ով, միջնորդություննը՝ գրեթե 33%-ով։
Դա կարող է վկայել, որ իրավապահ մարմիններն ակտիվացրել են աշխատանքները ոչ միայն կաշառք վերցնող պաշտոնյաների, այլև կաշառք տվողների հանդեպ, ինչպես նաև նրանց միջնորդներին բացահայտելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունում այս տարվա առաջին յոթ ամիսներին գրանցվել է գրեթե 30,3 հազար կոռուպցիոն հանցագործություն։ Սա գրեթե 16%-ով ավելի է, քան նախորդ տարի։