211652_close_icon

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից շարունակվում է համակարգում իրականացվել ինքնամաքրման գործընթացը. աշխատանքից ազատվել է ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատարը

views-count2593 դիտում article-date 12:27 05-09-2025
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից շարունակվում է համակարգը մաքրվել պատահական աշխատակիցներից, ովքեր իրենց աշխատաոճով արատավորում են ՀՀ ՆԳՆ-ն ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ ՆԳ նախարար Ա. Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ազատման պատճառը եղել է այն, որ նա ի պաշտոնե ցուցակ է ունեցել իր մոտ, որում ներգրավված են եղել Արարատի մարզում հայտնի անձինք, որոնց համարել է արտոնյալ, և պարեկներին հանձնարարել է, որ այդ անձանց վարչական պատասխանատվության չենթարկեն, և եթե նրանց կողմից նկատեն ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումներ ու անօրինական գործողություններ՝ չտեսնելու տան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենն ապացուցող փաստերը երբ Ներքին գործերի նախարարի հանձնարարականով ճշտվել և ներկայացվել են իրեն, այլ բան չէր մնում, քան նրան ազատել աշխատանքից։

ՆԳ նախարարի կողմից շարունակվում են համակարգում իրականացվել ինքնամաքրման աշխատանքներ, անկախ նրանից՝ նա վարչության պետ է, թե՝ բաժնի պետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր