211652_close_icon

Ինչպես վճարել տրանսպորտում, եթե դրամապանակի կամ կայքի կցված բանկային քարտը ժամանակավոր անհասանելի է

views-count2992 դիտում article-date 14:12 30-08-2025
Telcell ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին հաճախ տրվող հարցերից է՝ ինչպես վճարել տրանսպորտում, եթե կցված բանկային քարտով գործարքները ժամանակավորապես անհասանելի են։ Այս դեպքում տրանսպորտի վճարումները մնում են հասանելի հետևյալ եղանակներով․

․ Telcell Wallet – գնիր ուղետոմսեր դրամապանակի մնացորդից։
․ Telcell տերմինալներ – կանխիկով լիցքավորիր դրամապանակի մնացորդը կամ տրանսպորտային քարտը, կամ գնիր QR էլեկտրոնային տոմս։
․ Արդեն գնված բոլոր տեսակի տոմսերը մնում են հասանելի։
․ Բանկային քարտով վճարիր՝ անմիջապես տրանսպորտում։

․ Անխափան ուղևորության համար խորհուրդ է տրվում դրամապանակում պահել փոքր մնացորդ։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»։

Նմանատիպ նյութեր