211652_close_icon
views-count2141 դիտում article-date 14:40 18-04-2014

Հյուրը գողանալով տանտիրուհու բանկային քարտը` ծածկագրով, բանկոմատից հանել է ամբողջ գումարը

Ապրիլի 14-ին 1968 թ. ծնված Սվետլաննա Ե.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում դիմում էր ստացվել, որ կորցրել է բանկային քարտը, որի մեջ եղել է 145.000 դրամ գումար: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քարտը ոչ թե կորել, այլ գողացվել է: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Մհեր Զ.-ն: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ մարտի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սվետլաննա Ե.-ի տանը` հյուրասենյակի պահարանում դրված դրամապանակից գողացել է նրա բանկային քարտը` ծածկագրով, և գումարը բանկոմատից մաս-մաս հանելով` տիրացել է 145.000 դրամին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր