211652_close_icon

Պայթյուն՝ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում․ հայրը և նրա երկու որդիները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը կարճ ժամանակ անց մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count25586 դիտում article-date 22:24 28-08-2025
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Շատջրեք բնակավայրին հարակից սարատեղում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Գեղարքունիքի մարզային քրեական վարչության պետ Սանթուր Դուրգարյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմեն Գալստյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Մ․-ն եղբոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Մ․-ի հետ խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն, ինչի հետևանքով Գևորգ Մ․-ն, Ալեքսան Մ․-ն և նրանց հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից Ալեքսան Մ․-ն վերակենդացաման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս երկու վիրավորները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր