Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Գագարին բնակավայրում «Opel»-ը մխրճվել է «ԶԻԼ 131»-ի հետնամասի մեջ. վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Պարեկային ավտոմեքենայով, կարճ ժամանակ անց բժիշկներն արձանագրել են նրա մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոանապարհին՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ջոնիկ Վ.-ի վարած «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Օպել»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայ են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնների փականները, ապա տեղում իրականացրել հերթապահություն:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:
Մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
«ԶԻԼ»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։