211652_close_icon

Հրդեհ Գեղարքունիքի մարզում․ մի քանի հա տարածքում առաջացած կրակի տարածման դեմ, մինչ Հրազդանի հրշեջների ժամանումը, պայքարել են Գեղարքունիքի պարեկներն ու մի քանի քաղաքացիներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3655 դիտում article-date 19:12 24-08-2025
Այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածի խոտածածկ գոտում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանը, Հրաչ Գևորգյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանը և պարեկներ Տիգրան Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, ինչպես նաև մի քանի քաղաքացիներ։

Պարեկների ու քաղաքացիների, հետո նրանց միացած Հրազդանի հրշեջ-փրկարարների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր