211652_close_icon
views-count21191 դիտում article-date 21:15 28-10-2023

«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել Ford Explorer-ում. մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի դիմաց ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հերթապահ հոգեբանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել և հետաքրքրասեր վարորդներին ու քաղաքացիներին դեպքի վայրից հեռացրել, ապա տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանը, պարեկ Հովսեփ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Եսայանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Մինչ հրշեջների ժամանումը Երևանի բնակիչ 42-ամյա Բորիս Ղ.-ին պատկանող Ford Explorer մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր