211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. գազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ջրային պարեկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4519 դիտում article-date 10:46 06-08-2025
Երեկ՝ օգոստոսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արդանիշ բակավայրի 11-րդ փողոցում հեղուկ գազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և լրացուցիչ ժամանել է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ 11-րդ փողոցի թիվ 15 տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների 2-րդ վաշտի պարեկներ Մամիկոն Աբրահամյանն ու Տիգրան Մանուկյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Այրվել է երկհարկանի տունն ամբողջությամբ: 
 
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում: 
 
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր