211652_close_icon

«Սրբազան պայքարի» աջակից Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց 3 ամսով

views-count451 դիտում article-date 16:35 22-08-2025
Դատարանը  «Սրբազան պայքարի» աջակից Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը երկարաձգեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Նշնենք, որ Տիգրան Գլստյանը Բագրատ Սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով մեղադրյալներից մեկն է։

«Իմ չորս անչափահաս երեխաների դաստիարակությունից ես զրկված եմ միայն այն պատճառով, որ քննություն օբյեկտիվ չի անցկացվում»,-նախքան որոշման հրապարակումը դատարանին դիմելով ասաց Տիգրան Գալստյանը:

Նմանատիպ նյութեր