Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի գործակալը առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ:
Բրազիլացին այժմ ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Ռոդրիգոն «Օսասունայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը (1-0) խաղաժամանակ չի ստացել։ Ալոնսոյի ժամանումից հետո ֆուտբոլիստի համար սկսվել է բարդ ժամանակաշրջան։
«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով։
Պեպ Գվարդիոլան բրազիլացու խաղի մեծ երկրպագուն է։ Եթե Սավինյոն հեռանա «Մանչեսթեր Սիթիից», իսպանացի մասնագետը կպնդի, որ ավարտին հասցվի Ռոդրիգոյին ձեռք բերելու գործարքը։