Ունաի Էմերի. «Արսենալը» ցանկանում է պայքարել «Ման Սիթիի» և «Լիվերպուլի» հետ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է ԱՊԼ-ի մեկնարկող առաջնությանն ու թիմի նպատակներին:
«Մեր նպատակները բավական իրատեսական ենք: Գոհ ենք թիմից և խաղացողներից: Գիտենք, որ բարդ է լինելու, սակայն մեր ամբիցիաներն ու մոտիվացիան է. հնարավոր առավելագույնս անել բոլոր մրցաշարերում:
Ամենակարևոր մրցաշարը Պրեմիեր լիգան է: Այն սկսվում է շաբաթ օրը և մենք կփորձենք կայունություն ձեռք բերել 38 խաղ շարունակ: Մեր գլխավոր նպատակն է հայտնվել թոփ-4-ում, բայց մենք գիտենք, թե որքան բարդ է լինելու դա: Նախորդ տարի մենք կրճատեցինք տարբերությունը:
«Ման Սիթին» և «Լիվերպուլը» մեկնարկում ուժեղ են մնացածներից, սակայն մենք ցանկանում ենք նրանցից տարբերությունը կրճատել և պայքարել նրանց հետ: Մենք նրանց հետ խաղերում կարող ենք ավելի ու ավելի շատ միավոր ձեռք բերել:
«Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես նույն նպատակներն ունեն, ինչ որ՝ մենք: Նախորդ տարի մեր միջև միավորների տարբերությունը շատ չնչին էր:
Մյուս թիմերն էլ են սկսում պայքարը՝ ձեռք բերելով լավ խաղացողներ ու շատ հաջող աշխատելով տրանսֆերային շուկայում: «Էվերթոնը», «Վեսթ Հեմը», «Լեսթերը», «Վուլվերհեմփթոնը» և «Ուոթֆորդը»: ԱՊԼ-ը աշխարհի լավագույն մրցաշարն է: Մենք աշխատելու ենք և ձգտելու ենք հայտնվել թոփ-4-ում»: