211652_close_icon
views-count1342 դիտում article-date 23:04 29-08-2022

Անտոնիո Կոնտեն խոսել է «Ման Սիթիի» և «Լիվերպուլի» հետ մրցակցության մասին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, թե երբ թիմը կկարողանա պայքարել չեմպիոնության համար:
 
«Նոր խաղացողների հետ մենք ընդամենը 1,5 ամիս առաջ ենք սկսել աշխատել: Երբ երեք օրը մեկ ես խաղում, ապա շատ բնական է կազմի ռոտացիան: Ֆուտբոլիստները բավական խելամիտ են՝ հասկանալու համար, որ երբեմն պետք է խաղը սկսել պահեստայինների նստարանից, հետո դուրս գալ և փոխել նրա ընթացքը:
 
Այդ ընթացքում ակումբը հնարավորություն ունի հասկանալու, թե որքանով է հաջողվել հավաքել լիովին համարժեք կազմ կամ ինչի շուրջ պետք է աշխատել:
 
Նախորդ մրցաշրջանի համեմատ, մենք հիմա ավելի մոտ ենք իդեալին: Սակայն մյուս թոփ-ակումբներին հավասարվելու համար մեզ պետք է ժամանակ, համբերություն և տրանսֆերային պատուհաններ: Մեզ անհրաժեշտ է առնվազն երկու տրանսֆերային պատուհան՝ նման մակարդակի հասնելու համար», ասել է Կոնտեն:

Նմանատիպ նյութեր