Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Honda»-ն վրաերթի է ենթարկել Հնդկաստանի 37-ամյա քաղաքացուն. բժիշկներն արձանագրել են նրա մահը. ՖՌՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ավետ Բ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արին Բերդի փողոցի թիվ 59/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, հետիոտն, 37-ամյա Սիմրան Սինգհին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրոց Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։