211652_close_icon
views-count99091 դիտում article-date 09:30 05-11-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Opel»-ը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. ժամանել են Արաբկիրի ոստիկանապետը, ՊԾ Երևանի գնդի հրամանատարն ու ՃՏՀ քննության բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյմեբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Մելո Խաչատրյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Ալինա Ավանեսյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկերը՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանը, Տիրան Անտոնյանը, Կարեն Քարամյանն ու Արմեն Հարությունյանը:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն էր, քանի որ մինչ նրանց ժամանումը, հետաքրքրասեր վարորդները կայանել էին ավտոմեքենաները և ստեղծվել էր խցանում:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:  

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի, և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի և պարեկ Հ. Նասլյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր