Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում․ Ազատան գյուղում դաբաղը վարակել է մեծ թվով խոշոր եղջերավոր անասունների և կա անկած խոճկոր․ պատասխանատուներն էլ վարակի դեմն առնելու փոխարեն գյուղացուն ասում են, թե «շուխուր» մի արեք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան բնակավայրում գյուղացիները անելանելի իրավիճակում են հայտնվել։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ազատանի բնակիչներ 71-ամյա հայրը և նրա 30-ամյա որդին՝ Գևորգը, իրենց զայրույթն էին ուղղում Շիրակի մարզպետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Սննդի անվտանգության տեսչությանը և նշված տեսչության Շիրակի մարզի պատասխանատուներին։
Նրանք ասում էին․
«Քանի օր է՝ դաբաղը մտել է գյուղ ու նրանց զգուշացրել ենք խնդրի մասին, սակայն ոչ մի օգուտ։ Ով է տեսել, որ դաբաղը ազատ տարածվի ու պատասխանատուներին տեղեկացնես այդ մասին, սակայն ցուցաբերեն քար անտարբերություն։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվում է։
Խոզերից էլ անկման դեպք է արձանագրվել։ Խոշոր եղջերավոր անասունների բերաններից փրփուր է թափվում, պտուկները ամբողջովին պատված են վերքերով ու հույս էլ չունենք, որ պատասխանատուները գյուղացիների դարդին դարման կանեն։ Լրիվ քար անտարբերություն ու ոչ էլ այսքանից հետո փորձում են օգնության ձեռք մեկնել գյուղացուն։
Քանի օր առաջ հայտնել ենք, որ նման վիճակ է, հայտարարեք «կարանտին», դադարեցրեք գյուղերում կասկածելի խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժը ու դա ասում ենք, մեզ պատասխանում են, թե «շուխուր» մի արեք, սահմանից էն կողմ թող չիմանան, որ նման իրավիճակ է։
Նման անհեթեթ պատասխան երևի մեր Հայաստանի որոշ չինովնիկներ կստանան, ինչը որ մենք ստացել ենք։ Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է, բայց հիմա դաբաղը օր օրի տարածվում է ու այդ վայ պաշտոնյաները իրենց կաբինետներում նստած ոչինչ չեն ձեռնարկում։ Բա վարչապետ Նիկոլ Փաշինյան, չես ուզո՞ւմ մի հատ դրանց մի քանի խիստ հանձնարարական տաս, անհրաժեշտության դեպքում էլ աշխատանքից ազատես ու դուրս շպրտես պետական ապարատից, որ իմանան՝ ինչպես աշխատեն։
Հենց էդ տեսակ փնթի ու ոչ սրտացավ պաշտոնյաներն են, որ ձեր հեղինակությունը հավասերցնում են զրոյի։ Վստահ ենք, դուք՝ որպես վարչապետ, տեղեկացված չեք խնդրի մասին, հակառակ դեպքում էդ պաշտոնյաները հենց առաջին օրվանից գյուղ առ գյուղ կշրջեին ու աշխատանքներ կձեռնարկեին ոչ միայն վարակի տարածումը կանխելու, այլև վերացնելու ուղղությամբ»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։