22748 դիտում
13:36 28-09-2022
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 37-ամյա վարորդը «05»-ով Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին բախվել է խոշոր եղջերավոր անասունների, օպերատիվ են գործել Շիրակի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած ՎԱԶ 2105 մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Մարալիկ ավտոճանապարհին բախվել է 2 խոշոր եղջերավոր անասունի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, խոշոր եղջերավոր անասունները վնասվածքներ են ստացել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Վլադիմիր Մանուկյանն ու պարեկ Կարեն Մանուկյանը՝ վաշտի հրամանատար Հ. Ալեքսանյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունը պարզել է, որ անասունները պատկանում են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Ավետիք Հովհաննիսյանին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+