2433 դիտում
21:40 09-08-2019
Հայրավանքի սարերում խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր են արձանագրվելՀայրավանքի սարերում խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր են արձանագրվել
Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի յայլաղներում խոշոր եղջերավորների անկման դեպքեր են արձանագրվել : Ինչպես տեղեկացրին Հայրավանքի համայնքապետարանից, նախնական տվյալներով , կենդանիները վարակվել են խշխշան պալար հիվանդությամբ: Անկած անասունների թիվը հասնում է 20-ի:
Նախրապահ Գառնիկ Նավոյանի նկարագրությամբ՝ անասունների մկանուտ հատվածներում , ազդրերի, կրծքավանդակի շրջանում ուռուցքներ են գոյանում, ապա կենդանիները րոպեներ անց տապալվում են գետնին: Նախնական տվյալներով ՝Հայրավանքի սարերում կովերը վարակվել են խշխշան պալար հիվանդությամբ:
«Գառնիկ Նավոյանը գարնանը հավաքել է Հայրավանք գյուղի 100 կով ու հորթի ու սար բերել: Կենդանիները վերջին ամիսներին իրենց լավ են զգացել: Իսկ երբ տասն օր առաջ սատկել է առաջին հորթը, մսի վատորակ լինելը հուշել է բռնկվող հիվանդության՝ խշխշան պալարի մասին: Սովորաբար վաղ գարնանը այս հիվանդության դեմ եւս անասունները պատվաստվում են, իսկ այս տարի պատվաստանյութը մեր Հանրապետություն ուշ է ներկրվել, հավաստում են անասնաբույժները: Դա է պատճառը, որ կենդանիները պատվաստվել են բոլորովին վերջերս՝ երկու շաբաթ առաջ»,-ներկայացրին Հայրավանքի համայնքապետարանից:
Անասունների մարմինների այն հատվածներում, որտեղ առկա են ուռուցքներ, միսն անմիջապես սեւանում է ու հոտում: Մասնագետները նշում են, որ այս դեպքում մսի առողջ հատվածները օգտագործել հնարավոր է, սակայն անասնապահական տնտեսություններին հասցված վնասն արդեն էական է ու մտահոգող:
«Անասնաբույժները շրջել են մարզի բոլոր սարերում եւ կատարել խշխան պալար հիվանդության դեմ պատվաստումներ: Անկման դեպքեր կգրանցվեն թե ոչ, ցույց կտա ժամանակը: Մենք ակնկալում ենք, որ պատասխանատու մարմինները կգան, նմուշառումներ կվերցնեն, եւ այդ կերպ միայն պարզ կդառնա, թե ինչ հիվանդության պատճառով են խոշոր եղջերավորները սատկում: Շատ հնարավոր է, որ այդ տարածքում անասունները վարակվում են այլ խառը ինֆեկցիաներով, քան թե խշխշան պալար հիվանդությամբ: Մենք անասնատերերին խորհուրդ ենք տվել՝ անհապաղ անասուններին տեղափոխել այլ արոտավայրեր, սակայն նրանք անտեսել են մեր խորհուրդը»,-ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տնօրեն Սարգիս Ավագյանը:
Խոսրով Խլղաթյան
Նմանատիպ նյութեր
1941 դիտում
19:35 30-05-2014
Վրաստանում խոշոր և մանր եղջրավոր անասունների մասսայական անկման դեպք է գրանցվել
1532 դիտում
08:46 12-03-2014
Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճ է գրանցվել․ ՀԺ
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»