211652_close_icon

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

views-count1240 դիտում article-date 17:20 17-08-2025
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը։

Համեմատության համար՝ «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Ռոնալդուից 875 գոլի շեմը հաղթահարելու համար պահանջել է 1214 խաղ, ինչը 98 խաղով ավելի է, քան Մեսսիինը։

Նմանատիպ նյութեր