Մեսսին գերազանցեց լեգենդար Ռաուլի ռեկորդը. տեսանյութ
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում երեք գոլ խփելով կիպրական ԱՊՕԵԼ-ի դարպասը, պատմական նվաճման հեղինակ դարձավ: Արգենտինացի ռմբարկուն եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում իր խփած ընդհանուր գոլերի թիվը հասցրեց 74-ի և շրջանցեց նախկին ռեկորդակիր Ռաուլի ցուցանիշը: Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խաղարկություններում խփել էր 71 գոլ:
Հարկ է հիշեցնել, որ օրեր առաջ Մեսսին նաև գերազանցեց Իսպանիայի առաջնություններում «Ատլետիկ»-ի լեգենդար հարձակվող Թելմո Սարայի [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/23/34377/]արդյունավետության ռեկորդը[/url]: